Հասարակություն

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագրը:

Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ վագրը ծնվել է Երևանում. «Այս արու վագրը դեռ 1 տարեկան էլ չկա։

Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները՝ տեղափոխվել է Այգի։

Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու Այգու մյուս վագրի հարևանությամբ։  

Ի դեպ՝ վագրն այգի է բերվել հուլիսի 29-ին՝ Վագրի համաշխարհային օրը»։