«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է, որ այս տեղադրվում է Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը։
«Այս պահին /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ ճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում՝ 17.5 կմ, կապալառու կազմակերպությունը՝ «Ոսմար» ՍՊԸ-ն, տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ինժեներները տեղում հետեւում են աշխատանքների ընթացքին». ասվում է հաղորդագրության մեջ։