Հասարակություն

Դժվար է համակերպվել. նախարարը՝ COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ սկսել է աճել COVID-19-ով հիվանդների թիվը: Ըստ նախարարի՝ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներն են:

«Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում COVID-19-ով հիվանդների թիվն աճում է։

Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են:

Այցելել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք. սիրելի՛ քաղաքացիներ, ՊԱՏՎԱՍՏՎԵ՛Ք»,- գրել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում: