Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշում է կայացրել։
Չալաբյանը կալանավորվելու է 3 ամիս ժամկետով։
Հիշեցնենք՝ օրերս Չալաբյանն ազատ արձակվեց, քանի որ լրացել էր նրա կալանավորման ժամկետը։ Նա մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։