ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը 562 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց Հակոբյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ ասելով .«Այո, Արշակ Հակոբյանը ազատ է արձակվել 562 միլիոն դրամ գրավի դիմաց»։
Հիշեցնենք՝ Արշակ Հակոբյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետն էր։ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու, ինչպես նաև ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:
Դատարանն օրերս բավարարել էր Հակոբյանի խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։