Հասարակություն

Առողջապահության փոխնախարարը COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափն է ստացել

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը մարզային բժշկական կազմակերպություններից մեկում ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի իր 3-րդ դեղաչափը:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ցուցանիշներն օրեցօր աճում են:

Մասնագետները խորհուրդ են տալիս օր առաջ ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափը, հատկապես` 65 տարեկանից բարձր և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց: Իսկ ովքեր չունեն ամբողջական պատվաստում, կարող են դիմել պոլիկլինիկական ծառայություն կամ պատվաստումային շարժական կետեր: