Հասարակություն

Բերդավանի դաշտերում երեք վագոն-տնակ է այրվել

Օգոստոսի 1-ին, ժամը 14։09-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդավան գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է երեք վագոն-տնակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։11-ին, մարվել՝ 16։01-ին։ Այրվել են երեք վագոն-տնակների ներքին երեսպատումը (մոտ 108 քմ) և մոտակայքում՝ մոտ 500 քմ մացառուտ։