Բեռնատար ունեցող գյուղացիներն այսօր փակել են Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը՝ դժգոհելով գազաբալոնների լիցենզավորման համակարգի դեմ։ Ըստ նրանց՝ ցորենը դաշտում է մնացել ու գազալցակայաններում հրաժարվում են լիցքավորել բեռնատարները՝ պատճառաբանելով, թե գազաբալոններն ստուգված լինելու մասին վկայագիր չունեն մարդիկ։
Իմանալով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնելու է այդ ճանապարհով, գյուղացիները համաձայնվել են բացել այն՝ պայմանով, որ նա կհանդիպի իրենց հետ։
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ վարչապետը լսել է գյուղացիների դժգոհությունը, ապա զանգահարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ հանձնարարելով ժամկետանց գազաբալոնները թույլատրել ստուգում անցկացնել, եթե դրանք ի վիճակի են շահագործման, վկայագիր տալ։
Նա զարմացել է, որ մինչև հիմա չկա նման հնարավորություն և վարորդներն ստիպված են հերթագրվելու համար հասնել իրենցից բավականաչափ հեռու գտնվող կայաններ։