Հասարակություն

Ավանեսյանը հանդիպել է Սերբիայի դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Զրուցակիցները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-սերբական ներկայիս համագործակցությունը և հեռանկարները։

Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝
• բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն,
• բժշկական կենտրոնների միջև մշտական կապ,
• առողջության առաջնային օղակի բարեփոխումներ,
• բժշկական թիմերի փոխայցելություններ,
• արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների ստեղծում։

Քննարկվել է նաև նշված ոլորտներում համագործակցության հուշագիր կնքելու հարցը:

Նշվել է նաև, որ առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: