ԱՄՆ-ում թալանել են հայ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանի բնակարանը։
«Իմ կյանքում ես երբեք չէի մտածի, որ ինձնից կխլեն իմ թանկարժեք ունեցվածքը, առողջությունը և անվտանգությունը: Իմ տատիկի ժամացույցն ու մատանին ինձնից խլել են։ Ես խնդրում եմ ձեր օգնությունը՝ տարածելու այս հաղորդագրությունը, մինչև բոլոր նրանք, ովքեր ներգրավված են եղել, պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Աճեմյանը։
Նրա հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու դիմակավորված տղամարդիկ մտնում նրա տունն ու անում իրենց սև գործը։