Հասարակություն

Կապիկի ծաղիկով հիվանդացած 2-րդ մարդն է մահացել Իսպանիայում

Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է կապիկի ծաղիկով հիվանդացած երկրորդ մարդու մահվան դեպքի մասին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցվել է վարակման 4298 դեպք։ 

Մայիսից սկսած ամբողջ աշխարհում գրանցվել է յոթ մահ: Ընդ որում, առաջին հինգը գրանցվել են Աֆրիկայում, որտեղ հիվանդությունը էնդեմիկ է և մարդկանց մոտ առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին: