Հասարակություն

ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է Վրաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է։

«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»։

Այսօր Վրաստանում օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը բախվել էր ժայռին և պայթել։ Ուղղաթիռում 8 մարդ է եղել`անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բժիշկ։