Հասարակություն

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հուլիսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: