Հասարակություն

Դեսպանը քննարկել է արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում հայ-ղազախստանյան համագործակցության խորացման հեռանկարները

Ղազախստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ կայացել է դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Ռուսլան Բայմիշևի հետ։

Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի և այլն ոլորտներում հայ-ղազախստանյան համագործակցության վիճակն ու խորացման հեռանկարները։

Մասնավորապես, Ռ.Բայմիշևն ուշադրություն է հրավիրել ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև անդրադարձել է արդյունաբերության առաջնահերթ բնագավառներում ներդրումների թեմային։

Իր հերթին, Ա.Ղևոնդյանը տեղեկացրել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին։

Ընդգծելով նշված ոլորտներում համագործակցության բարձր ներուժի առկայությունը՝ երկուստեք կարևորվել է հաղորդակցության հնարավորությունների ընդլայնումը և կողմերի օրենսդրության ներքո վերջիններիս անխափան գործունեությունը՝ միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի դրույթների հաշվառմամբ: