Հասարակություն

Կովկասյան ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:

Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:

Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`

  • Լայնատերև անտառներում և նոսրանտառներում
  • Լեռնային տափաստաններում
  • Մերձալպյան մարգագետիններում
  • Ալպյան մարգագետիններում