Հասարակություն

Բարեկամ երկրները պետք է սերտորեն համագործակցեն

Եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայսատանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Վրաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլիի հետ։

Նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլին ներկայացրել է անասնահամաճարակային իրավիճակը Վրաստանում, հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, հնարավոր զարգացումները։ 

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով այդ բնագավառում Հայաստանում առկա իրավիճակի մասին, կարևորել է կենդանիների անդրսահմանային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի համատեղման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է գյուղատնտեսության, անասնաբուժության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև սերտ համագործակցության, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։