Հասարակություն

Tik Tok-ի թրենդ, թե սպառողներին մոլորեցնելու ձև. հյութեր արտադրող ընկերությունը կտուգանվի

Մի քանի օր է՝ Tik Tok-ում վիրուսային արագությամբ տարածվում է Yan հյութերի հետ կապված հայ օգտատերերի փորձարկումը։ Բանն այն է, որ մարդիկ, հեռացնելով հյութի առաջնային պիտակը, բացահայտում էին այլ ընկերության հյութ, այլ պիտակով։

Radar Armenia-ի հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն ասաց, որ ՍԱՊԾ-ն վերահսկողություն իրականացրել է այդ ընկերությունում. «Մենք մինչև քաղաքացիների հրապարակումները նկատել էինք այդ փաստը և ստուգում էինք իրականացրել։ Տնտեսավորողը տուգանվել էր և պետք է իր խմբաքանակը ետ կանչեր խանութներից։ Քանի որ չի արել, մենք նորից վերահսկողական գործողություն կիրականացնենք, և տնտեսվարողը նորից կտուգանվի»։

Հարցին՝ գուցե ընկերության կողմից սա մարքեթինգային քայլ էր, ՍԱՊԾ ներկայացուցիչն ասաց. «Մարքեթինգային քայլը չի կարող մոլորության մեջ գցել սպառողին։ Բախտներս կբերի, կամ չի բերի տրամաբանությամբ, կամ մեկը կհասկանա այլ տարայի վրա է փակցված պիտակը, թե չի հասկանա, այդպես չի կարող լինել և ճիշտ չէ»։

Նկատենք, որ ՍԱՊԾ կողմից կիրառվող տուգանքների չափերը տատանվում են 50 -ից 300.000-ի սահմաններում։