Հասարակություն

Արտահոսք «Նահատակ» պոչամբարից

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի «Ֆեյսբուքի» էջից։ 

«Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 27-ին  ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։ Շրջակա միջավայրին  հասցված վնասի չափը պարզվում է։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Վթարը վերացվել է հուլիսի 28-ին ժամը 14։00».-Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։