Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղերը հուլիսի 13-ից խմելու ջուր չեն ունեցել։ Բնակիչներն ահազանգում են, որ եթե խմելու ջրի հարցն իրենք մի կերպ կարողացել են լուծել, ապա անասուները հայտնվել են անելանելի վիճակում։ Ավելին, ջրի բացակայության պատճառով կենդանիներն անկելու խնդրի առաջ են կանգնած։
Radar Armenia-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանն ասաց, որ խնդիրն իսկապես եղել է, բայց ահազանգից հետո սկսվել են ինտեսիվ աշխատանքներ՝ հարցին լուծում տալու համար. «Մարզպետարանի ղեկավարությունը համայնքների ղեկավարների հետ տեղում ծանոթացել է հարցին։ Ջրի խնդիր՝ այո՛, համայնքներում կա, սակայն այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծում է ստանում, ակունքներում կատարավում են մաքրման աշխատանքներ և շուտով ջրի հարցը կվերականգնվի ամբողջությամբ»։