ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, թե մինչ այս պահը Հայաստանում կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել։
Ըստ Ավանեսյանի՝ Հայաստանը Ռուսաստանից կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածու է ստացել. «Այո՛, մենք Ռուսատանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները և մշտապես ցանկացած կասկածի պարագայում միանշանակ օգտագործում ենք։ Մինչ այս պահը իրականացրած հետազոտությունենրի արդյունքները բացասական են եղել և Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»։