Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ կա

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի դեպքերին, նշելով, որ հիվանդացության աճ կա, այս պահին Հայաստանում շրջանառվում է BA․5 ենթատեսակը, որը «օմիկրոնի» ենթաշտամերից է։

Ըստ Ավանեսյանի՝ «Քովիդն այլևս դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ մենք ունենալու ենք բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում։ Տուրիստական բավական բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են և, իհարկե, պետք է նաև Հայաստան ներթափանցեր վարակը։ Պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի, և մենք պատրաստ են հաջորդիվ ալիքներին․ եթե համաճարակային իրավիճակը սրվի, մենք բոլոր մեր գործիքկազմը կիրառելու ենք պայքարելու համաճարակի դեմ»։

Ավանեսյանը նաև նշել է, որ պատվաստումների գործընթացը շարունակվում է. «Մեր ուժերը կենտրոնացնում ենք 65 տարին գերազանցող և քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիներին պատվաստելուն, որովհետև նրանք են հենց ռիսկային խմբի ներկայացուցիչները։ Ներկայիս հիվանդացությունը և հոսպիտալացման համամասնությունը թե ՀՀ-ում, թե այլ երկրներում ցույց է տալիս, որ պատվաստված քաղաքացիների մոտ հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև ընթացքով»։