Հասարակություն

Քերոբյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 27-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է ծավալել արդյունավետ համագործակցություն։