Հասարակություն

ԱՄՀ-ն հայտարարել է համաշխարհային տնտեսական աճի դանդաղման մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և դրա արագ վերականգնման մռայլ հեռանկարների մասին։

ԱՄՀ-ն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսական աճը, որն անցյալ տարի կազմել է 6,1 տոկոս, այս տարի կհասնի 3,2 տոկոսի։

ԱՄՀ-ն նաև հայտարարել է, որ սպառողական ապրանքների, հատկապես սննդի ու էներգիայի գներն ամբողջ աշխարհում աճում են։

Այս տարի ակնկալվում է, որ զարգացած տնտեսություններում աճը կկազմի 6,6 տոկոս, զարգացող երկրներում՝ 9,5 տոկոս։