Հասարակություն

Կքննարկվի մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձերի վերանայման հարցը

Այսօր առավոտյան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ էին արել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

3.5 ժամ տևած գործադուլից հետո, աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում, մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Radar Armenia-ի հետ զրույցում մետրոպոլիտենի հանրային կապերի պատասխանատու Տաթև Խաչատրյանն ասաց, որ աշխատավարձերի վերանայման վերաբերյալ քննարկում է նախատեսված և այդ խոստման համաձայն էլ աշխատակիցները որոշել են վերադառնալ աշխատանքի։

Թե ինչ ժամկետներում է նախատեսված կազմակերպել այդ քննարկումը, մամուլի պատասխանատուն դժվարացավ ասել։