Հասարակություն

Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է տրամադրել Հայաստանին

Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին կապիկի ծաղիկի թեստեր է տրամադրել։ «Ռոսպոտրեբնադզորից» տեղեկացնում են, որ մինչև ամսվա վերջ թեստեր կտրվեն նաև Եգիպտոսին, Ուգանդային, Եթովպիային ու Կոնգոյի Հանրապետությանը:

Ըստ հաղորդագրության. «Ռոսպոտրեբնադզորը շարունակում է աջակցել գործընկեր երկրներին՝ հակազդելու կապիկների ծաղիկ աճին»։