Հասարակություն

Մամիկոն Ասլանյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Կալանքի մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՔԿԾ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը։

Նրա խոսքով. «Մամիկոն Ասլանյանին արդեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Ներկա պահին գտնվում է հիվանդանոցում»։ Նավիկյանը, սակայն, չմանրամասնեց, թե ի՞նչ խնդիրներ ունի կալանավորված անձը։

Ըստ փաստաբան Ռուբեն Հակոբյանի՝ Ասլանյանը բողոքել է բարձր ճնշումից և սրտի աշխատանքից։

Հիշեցնենք՝ Ասլանյանը մեղադրվում է կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելով համայնքապատկան հողեր վաճառելու համար։