Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այս պահին Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը»