Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ օրերս Վերաքննիչ դատարանի որոշմամբ 2 ամիս ժամկետով կալանավորվեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը։ Նա կասկածվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ:
Նկատենք նաև, որ «Սեքյուրիթի դրիմ»-ի փոխարեն կստեղծվի պետական նոր կառույց՝ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»։