Մինչ վերջին ամիսներին հաճախակի են դարձել դանակահարության դեպքերը, Radar Armenia-ն պարզեց, որ ավելացել են Հայաստան դանակների ներմուծման ծավալները։
Ըստ վիճակագրության՝ 2020թ. ՀՀ է ներմուծվել 559.9 հազար դոլար արժողության 2.1 մլն հատ դանակ, իսկ արդեն 2021թ. այն հասել է 2.7 մլն հատի։ Նախորդ տարի ներմուծված դանակների արժողությունը կազմել է 690.5 հազար դոլար։