Հասարակություն

Հաղթանակ թաղամասում այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 26-ին, ժամը 06։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին, մարվել՝ 06:34-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան: