Հասարակություն

ՌԴ դեսպանատան մոտ վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացի

Հուլիսի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևեանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ս. Գ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ ՌԴ դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սլավմեդ» ԲԿ, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այնտեղից վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ՌԴ քաղաքացի է, ում ինքնությունը Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են։