Հասարակություն

Հայաստանում ծառայությունների ոլորտում 26,9 տոկոս աճ է գրանցվել

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 1,8 տրլն դրամ, ինչը 10,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Միաժամանակ աճ է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում: Այստեղ աճը հունվար-հունիս ամիսներին կազմել է ավելի քան 1,1 տրլն դրամ՝ 26,9 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Սա, թերևս, ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացիների շնորհիվ է, երբ երկրում ավելացել է պահանջարկն ու սպառումը: