Հասարակություն

Այրվել է «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա

Հուլիսի 25-ին, ժամը 20։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի տանող հատվածում այրվում է «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:09-ին, մարվել՝ 21:18-ին: Այրվել են «GAZel» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1987 թ.) բեռնախցիկը՝ մասամբ և ներսում՝ ավտոմեքենայի վեց լիցքավորած գազի բալոններից արտահոսած գազը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականնները։