ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը հասկանալով, որ խելոք և գլուխը կախ սեպտեմբերից պետք է գնա ԱԺ, այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է, մի լավաշ է հրապարակել, թե գնալու է ԱԺ, որ Էդմոն Մարուքյանի լիազորությունները սահնանափակի օրենքով: Վայ Գեղամ, Գեղամ, երբ լրագրող էիր, հենց գիտեի, թե լուրջ մարդ ես»։
Ավելի վաղ Գեղամ Մանուկյանը «Ազգային ժողով «ստիպված» պիտի գնամ Մարուքյանի պատճառով և կամ ինչ պետք է արգելել հատուկ հանձնարարություններով դեսպանին» խորագրով գրառում էր կատարել՝ նշելով, որ սեպտեմբերին գնալու է խորհրդարան՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Մանուկյանը նշել էր, որ խոսքը վերաբերում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ին, որը սահմանում է հատուկ հանձնարարություններով դեսպանի անելիքներն ու պարտականությունները և որ առաջարկելու է ներկայումս գործող հոդվածում հավելվի ենթակետ։