Հասարակություն

Ջոն Ալլելոն Վահան Քերոբյանին է հանձնել Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի շրջանակում մշակված Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին։ 

Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն Վահան Քերոբյանին է հանձնել Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը, որի  հիմնական շահառուն է էկոնոմիկայի նախարարությունը։ 

«Տնտեսական բարեփոխումների մեր օրակարգում շատ կարևոր տեղ են գրավում ներդրումային բարեփոխումները, ՀՀ Կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարելով ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի մոդելին։ Իսկ դա հնարավոր է հետևողական ներդրումային բարեփոխումների միջոցով»,- նշել է նախարարը։