Չորեքշաբթի՝ հուլիսի 20-ին, Ցինհայ նահանգի (Չինաստան) Հայսի պրեֆեկտուրայի (մարզ) որոշ շրջաններ պատվել են վերջին 20 տարվա ընթացքում ամենահզոր ավազային փոթորիկով։ Ցանցում հայտնվել են լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ավելի շատ ապոկալիպսիսի մասին ֆիլմի կադրեր են հիշեցնում։
Նկարներում պատկերված է դեղնամոխրագույն ավազի 10 մետրանոց հսկա պատը, որը քամու հետ շարժվում է դեպի մարդկանց կողմը, իսկ հետո ծածկում նրանց։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, հայտնում է Gamingsym-ը։
Միևնույն ժամանակ, ինչպես երևում է տեսանյութից, մարդկանց մեծ մասը բոլորովին չի վախենում ապոկալիպտիկ պատկերից։ Զբոսաշրջիկները հանել են հեռախոսները և տեսախցիկով լուսանկարել հսկա ամպը, իսկ ոմանք նույնիսկ մեքենաներ են նստել և «սուզվել» դրա մեջ։