Այսօր Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Պատճառը հոսանքի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումներն են։
Արմավիրի մարզպետարանից Radar Armenia-ին ասացին, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այս պահին հանդիպման է գնացել գյուղացիների հետ և քննարկումներ են ընթանում բարձրացված խնդիրների շուրջ։ Ակնալիճ համայնքի ղեկավարն էլ մեզ ասաց, որ ճանապարհը բացվել է, սակայն քննարկումները շարունակում են։