ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրում ջրագծերի շինարարության համար կհատկացվի 2 մլրդ 468 մլն դրամ: Այս ծրագրի շահառու մարզերն են Արարատը, Սյունիքն ու Գեղարքունիքը։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ այս կապակցությամբ գրառում է կատարել՝ մանրամասնելով. «Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մեկնարկող շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվելու ու ավարտվելու են 2024 թվականին, որի համար կհատկացվի մոտ 6,2 մլրդ դրամ (2022թ․-ի համար՝ մոտ 2 մլրդ 468 մլն, 2023թ․-ի համար՝ 3 մլրդ 239 մլն, իսկ 2024թ․-ի համար՝ 545 մլն դրամ):
Ծրագրում ընդգրկված են Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրեր, որոնք են.
Արարատի մարզի 20 բնակավայրեր - Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վ. Արտաշատ, Վ. Դվին, Ն. Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփառ և Մխչյան գյուղեր,
Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրեր - Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր,
Սյունիքի մարզի 2 բնակավայրեր - Մեղրի և Ագարակ քաղաքներ»: