Կառավարությունն այսօրվա որոշմամբ Քննչական կոմիտեին հատկացվեց 258.5 մլն դրամ:
Ըստ հիմնավորումներ՝ գումարի մի մասը ծախսվելու է Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում գտնվող, ՔԿ-ին ամրացված շենիքի պայմանները բարելավելու և անհրաժեշտ աշխատանքների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: Շենքում տեղակայված է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը։
Ըստ հիմնավորումների՝ նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի ոչ միայն բարելավել աշխատանքային պայմանները, այլև ստեղծել առավել նպաստավոր միջավայր և պայմաններ՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննչական գործողություններն իրականացնելու համար, արդյունավետ կկազմակերպվի քննչական գործողությունների իրականացումը, ինչպես նաև կապահովվի նոր աշխատասենյակների ավելացումն, ինչը պայմանավորված է նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքով և կապահովի այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:
Նշվում է նաեւ, որ ավելացել են ՀՀ քննչական կոմիտեում նախաքննություն իրականացնող քննիչների հաստիքների քանակը 210-ով: