Հասարակություն

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:

Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման: Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: