Հասարակություն

Կառավարությունը մեծացրել է թրաֆիքինգի վերացմանն ուղղված ջանքերը

2022թ․ հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հրապարակել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022թ․ զեկույցը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում, ինչը մատնանշում է նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ թրաֆիքինգի վերացմանն ուղղված կառավարության ջանքերի ընդհանուր մեծացումը։

Զեկույցը նաև նշում է, որ Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, և առաջ է քաշում ապագա բարելավումների մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ զոհերի նույնացման ու աշխատանքային թրաֆիքինգի ասպարեզներում։ Միացյալ Նահանգները հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։