Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Այն ղեկավարելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Խմբի կազմում ընդգրկված են էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Պետրոսյանը և այլք։