Հասարակություն

Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, խոսելով առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին, հայտարարել է, թե Հայաստանում մինչև հուլիսի 21-ը  ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում:

Ըստ նրա. «Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի  ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում  օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»։