Հասարակություն

Խոսրովի արգելոցում ԱԻՆ-ը խստացված հսկողություն է սահմանել

Հանրապետությունում վերջին օրերին գրանցվում է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. արդյունքում խոշոր հրդեհների բռնկումները չեն բացառվում:

Առավել խոցելի են արգելոցները, խոտածածկ ու բուսածածկ տարածքները: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով՝ հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Խոսրովի անտառ պետական արգելոցում արդեն իսկ ծավալվել են հենակետեր: