Հասարակություն

Ահազանգ է ստացվել, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված:
 
Այս պահին Նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
 
Ինչպես հայտնում է կայքը, Նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կինոլոգներն ու սակրավորները:

Ահազանգը կեղծ է եղել, ռումբ չի հայտնաբերվել: