Հասարակություն

29 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստը

«Արարատ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ 29 տարեկան հասակում կյանքից հեռացել է թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոզլովը:

«Կոզլովը «Արարատում» է խաղացել 2019/20 մրցաշրջանում՝ Հայաստանի առաջնության 19 խաղում դառնալով չորս գոլի հեղինակ:

Նա Մոսկվայի «Սպարտակի» սան էր: Հանդես է եկել նաև Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:

Մեր ցավակցություններն ենք հայտնում ֆուտբոլիստի հարազատներին և բարեկամներին»: