Հասարակություն

Քննարկվել են Ղազախստանից Հայասատան նավթամթերքի ներմուծման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ղազախստանի հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ, տեղեկացնում են ՏԿԵնախարարությունից։

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես Ղազախստանից Հայասատան նավթամթերքի ներմուծման հնարավորությունները և պայմանները՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում։

Քննարկվել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում երկուստեք հաջողված փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր։

Նշվել է էներգետիկայի ոլորտում տարբեր ձևաչափերով երկու երկների լավ համագործակցությունը՝ այդ թվում ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձևավորման, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջանակներում և այլ ուղղություններով։