Հասարակություն

Բուն TV-ն կհեռարձակվի մայրաքաղաքային սփռման ցանցում

Բուն TV-ն հաղթել է մայրաքաղաքային սփռման մրցույթում. այս մասին տեղեկացրել է Բուն գիտամշակութային հիմնադրամի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն էլ ներկայացրել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հայտերի վարկանշային քվերակության արդյունքները:

«ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ» ՍՊԸ-ի «Բուն թիվի»-ն ստացել է 101 միավոր, «Հայկական երկրոդ հեռուստաընկերություն»-ը՝ 73, «ՅԱՆ Թիվին»՝ 84 եւ «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ը՝ 69:

Հիշեցնենք՝ 2022 թվականի մարտի 24-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր էր սահմանվել 2022 թվականի հուլիսի 15-ը (ժամը 12:00-ին):