Հասարակություն

Գյուղացիները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը

Շիրակի մազրի Գետք և Ղարիբջանյան գյուղերի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը։ Նրանք բողոքում են ոռոգման ջրի խնդիրներից, պնդելով, որ դրա բացակայության հետևանքով փչանում է բերքը՝ կարտոֆիլը, բրոկոլին, կաղամբը և այլն։

Գյուղացիները պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։

Բնակիչներն ասում են, թե մինչև գյուղ հասնելը ջուրն անցնում է Ազատան գյուղով։ Այս գյուղն արդեն իսկ հասցրել է 3 անգամ ոռոգում իրականացնել, իսկ Ղարիբջանյանն ու Գետքը` ոչ։