ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում 1.2 մլրդ դրամ հատկացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով:
Ըստ որոշման հիմնավորումների՝ նախագծի ընդունման արդյունքում թվով 7 հրշեջ ավտոբաքերի համալրումով կարդիականացվի և կթարմացվի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ ավտոպարկի 12,1%-ը, իսկ թվով 12 արագ արձագանքման ավտոմեքենաների համալրումով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը:
Ավտոպարկի արդիականացման և թարմացման արդյունքում կկրճատվի հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, հրդեհի վայր կհասցվի զգալի քանակի հրդեհաշիջող նյութ (ԶԻԼ-130 մակնիշի ավտոբաքի տարողությունը՝ 2,35 տոննա ջուր), կնվազի վառելիքաքսուքային նյութերի ծախսը, կնվազի արտակարգ իրավիճակներից և հրդեհներից մարդկային զոհերի քանակը, նյութական և մշակույթային արժեքների կորուստները (բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը):